Գրիգորի Ջավադեան
Ես սիրահարվեցի ժապավենին մոտավորապես 2009֊ին՝ այս նկարները տեսնելով։
Ինձ գրավեց նրանց տեքստուրան, «հատիկները», կարճ ասած՝ «film grain» կոչվածը։ Ես որոշեցի որ անպայման պետք է անալոգային ֆոտոխցիկ ունենամ։ Նորայրի օգնությամբ ձեռք բերեցի Վերնիսաժից Զենիտ TTL։
Խեղճ Զենիտի էքսպոնոմետրը չէր աշխատում՝ պահանջում էր ինչ֊որ յուրահատուկ տեսակի մարտկոց, որը ոչ մի տեղ չէի կարողանում գտնել։ Այդ պատճառով ստիպված էի մի կերպ, գուշակելով, նկարել։
Իհարկե, մեծ քանակությամբ նկարներ ուղղակի չստացվեցին, բայց հաջողները իմ համար շատ թանկ են։ Նրանց թվում հիմնականում իմ ընկերների դիմանկարներն են։
Ոչ այնքան դիմանկարներ՝
Այս ֆոտոն երևի թե իմ ամենասիրածներից է, որովհետև նկարելուց բացառապես չէի պատկերացնում թե ոնց դուրս կգա։ Միայն նույն էֆֆեկտը կրկնելու շատ անհաջող փորձ կատարելուց հետո հասկացա թե ինչ պայմաններ են պետք։
…Զենիտի նոր կյանքը կարճ տևեց՝ մոտավորապես երկու տարի։ 2011֊ի նոյեմբերին մեկնեցի Հայաստանից, դրանից առաջ Զենիտս նվիրրելով իմ ընկերոջը։ Ավաղ, նա կարծես թե այդպես էլ ոչ մի բան նրանով չնկարեց։ Իսկ ես նոր անալոգային ֆոտոխցիկ ձեռք չբերեցի։ Սկզբից ունեի ինչ֊որ Canon, որից դուրս էին գալիս մի տեսակ տխուր ու կյանքից զուրկ նկարներ։ Հետո առա Fujifilm X100T, որից շատ ավելի գոհ եմ։ Բայց եթե ճիշտն ասեմ, Ֆուջին առա միայն այն պատճառով որ դիզայնով հին, “սովետի վախտվա” անալոգ խցիկ է հիշեցնում…